ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չի բացառում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջորջ Բուշի Բրատիսլավայում առաջիկա հանդիպման ընթացքում ղարաբաղյան խնդրի քննարկման հնարավորությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրա խոսքերով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, այդ պատճառով տարածաշրջանային այլ խնդիրների հետ միասին, հնարավոր է, քննարկվի ղարաբաղյան խնդիրը: «Չեմ կարծում, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարներն ընդունեն մինչ այժմ հակամարտության կողմերին անհայտ ինչ-որ որոշումներ»,- նշել է Անդրանիկ Մարգարյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---