Կոալիցիան և ընդդիմությունն ակտիվորեն քննարկում են ՀՀ խորհրդարանի կանոնակարգի փոփոխությունները

Կոալիցիան և ընդդիմությունն ակտիվորեն քննարկում են ՀՀ խորհրդարանի կանոնակարգի փոփոխությունները

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ-ում բուռն բանավեճեր էին ընթանում խորհրդարանի կանոնակարգի փոփոխությունների վերաբերյալ, որոնք նախապատրաստել էր ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը և պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Համաձայն նրանց կողմից նախապատարաստված օրինագծի, փոքրաթիվ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին կթույլատրվի մասնակցել ոչ թե երկու, ինչպես հիմա է, այլ 3 մշտական խորհրդարանական հանձնաժողովներին:

Իրենց հերթին ընդդիմության ներկայացուցիչները, մասնավորապես` ՀՅԴ, առաջարկեցին համակարգել խորհրդարանական հանձնաժողովների նիստերի գրաֆիկը, որպեսզի կարողանան լիարժեքորեն մասնակցել դրանց աշխատանքներին, ինչպես նաև ավելացնել պատգամավորների օգնականների թիվը:

Ըստ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասհշյանի, դա թույլ կտա ապահովել ընդդիմադիր պատգամավորների նորմալ աշխատանքը, ինչը ելնում է հենց խորհրդարանի շահերից:

Իր հերթին Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ «մենք պետք է անենք ամեն բան` Ազգային ժողովի նորմալ աշխատանքի համար»:

Ընդ որում, հարկ է նշել, որ իշխող կոալիցիան և ընդդիմությունը առայժմ համաձայնության չեն եկել այս օրինագծում Դաշնակցության կողմից արված առաջարկությունների վերաբերյալ:

ՀՀ ԱԺ-ում գործում են 12 մշտական խորհրդարանական հնաձնաժողովներ: Ըստ խորհրդարանի կանոնակարգի, յուրաքանչյուր պատգամավոր կարող է մասնակցել միայն երկու հանձնաժողովների աշխատանքին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---