«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը արհամարհեց Հրանտ Բագրատյանին

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը արհամարհեց Հրանտ Բագրատյանին

PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ նախորդ ուրբաթ Հովիկ Աբրահամյանը ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանին զգուշացնել է, որ եթե բան ունեն ասելու՝ թող գան իրեն ասեն և ոչ թե մամուլով հանդես գան. «Այլապես ես էլ կարող եմ արհամարհել, լավ էլ կարողանում եմ արհամարհել» (խոսքն առաջին հերթին վերաբերել է Հրանտ Բագրատյանին):

Զուրաբյանը հակադարձել է, թե դա Բագրատյանի իրավունքն է, վերջինս կարող է ցանկացած ժամանակ և ձևով իր մտքերն արտահայտել: Եվ երբ Բագրատյանը երեկ, Աժ նիստի ժամանակ դիմեց Հովիկ Աբրահամյանին՝ հարցնելով, թե ինչու իրենց մի քանի օրինագծեր չեն ներառվել օրակարգում, Հովիկ Աբրահամյանն էլ քողարկված արհամարհանքով, առանց Բագրատյանի կողմը նայելու, նետեց, որ դրանք իրենց ժամանակին կներառվեն օրակարգում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---