Խուան Մարտին Դել Պոտրոն, չնայած վնասվածքին, կխաղա Դևիսի գավաթի կիսաեզրափակչում

Խուան Մարտին Դել Պոտրոն, չնայած վնասվածքին, կխաղա Դևիսի գավաթի կիսաեզրափակչում

PanARMENIAN.Net - Արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոն` թենիսի համաշխարհային վարկանիշի 8-րդ համարը, հայտարարել է, որ իր ազգային թիմի կազմում խաղալու է Դևիսի գավաթի կիսաեզրափակչի խաղերում` չնայած վնասվածքի:

Արգենտինացիները Ѕ եզրափակչում սեպտեմբերի 14-16-ին պետք է հանդիպեն չեխերին:

«Ես կգործադրեմ առավելագույն ջանքեր, որպեսզի ցուցադրեմ իմ լավագույն հատկանիշները: Չնայած վնասվածքին, պատրաստում եմ ռիսկի դիմել: Ինչպես միշտ կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի հաղթեմ և հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-Դել Պոտրոյի խոսքը մեջբերում է АS-ը:

Արգենտինայի հավաքականի կազմում կխաղան նաև Խուան Մոնակոն, Կառլոս Բերլոկը և Էդուարդո Շվանկը: Չեխերից հանդես կգան Տոմաշ Բերդիխը, Ռադեկ Շտեպանեկը, Լուկաշ Ռոսոլը և Իվո Մինարը: Վնասվածքի պատճառով Նալբանդյանը բաց կթողնի Դևիսի գավաթի կիսաեզրափակիչը:

Երկրորդ կիսաեզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի և Իսպանիայի հավաքականները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---