ԱՅՍՕՐ ՓԱՐԻԶՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

PanARMENIAN.Net - Այսօր Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Հնդիպումը չեղյալ հայտարարելու պատճառ է հանդիսացել Վարդան Օսկանյանի ուժեղ մրսածությունը: Մարտի 2-ին Պրահայում կայացել էր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ «ադրբեջանական գրավյալ տարածքներում հայերի ապօրինի բնակեցման» փաստահավաք առաքելության ղեկավար Էմիլի Մարգարետ Խաբերի հետ: Կողմերը ծանոթացել են ԵԱՀԿ առաքելության նախապատրաստած հաշվետվության դրյութներին եւ կարծիքներ են փոխանակել այդ թեմայով: Միջնորդների եւ ադրբեջանցի նախարարի արտահայտությունների մանրամասները դեռեւս չեն բացահայտվում: Ինչպես հաղորդել է լրագրողներին ընդմիջումներից մեկի ժամանակ Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պնդել են այդ հարցում` ավելորդ աժիոտաժից խուսափելու համար: Իր կողմից Մամեդյարովը նշել է, որ հաշվետվության մեջ իրոք կան շատ պահեր, որոնք կարող են աժիոտաժ առաջացնել: Նա ասել է, թե զեկույցի տեքստը կներկայացվի հանրությանը այն բանից հետո, երբ մարտի 17-ին դրան կծանոթանան ԵԱՀԿ Մշտական խորհրդի անդամները: ԱԳՆ ղեկավարը հաղորդել է նաեւ, որ ԵԱՀԿ առաքելության փաստաթուղթը ներկայացվել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որոնք պետք է դրա հիման վրա սեփական զեկույց կազմեն եւ ներկայացնեն այն մարտի 16-ին Վիեննայում Մինսկի խմբի ընդլայնված կազմին:


 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---