«ԱՐՄՌՈՒՍԳԱԶ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՄԵՂՐԻ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

PanARMENIAN.Net - «Արմռուսգազ» ընկերությունը հաղթող է ճանաչվել Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի շինարարության մրցույթում: Այս մասին մարտի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Ընդսմին նախարարը հատուկ ընդգծել է, որ նախագծի կապալառուն է «Սանիր» իրանական ընկերությունը, որը եւ կզբաղվի խողովակների եւ սարքավորումների մատակարարումով: Նրա խոսքերով` վերջերս Իրան կատարած այցի ընթացքում նա համոզվել է, որ «բոլոր տեխնիկական, նախագծային, ինչպես նաեւ երկրաբանական եւ քարտեզագրման աշխատանքներն ավարտվել են»: Նախարարը տեղեկացրել է, որ մարտի վերջին կսկսվեն դաշտային աշխատանքները եւ խրամատների անցկացումը, իսկ հունիսին` խողովակների տեղափոխումը Հայաստան եւ դրանց մոնտաժումը: Պատասխանելով այն հարցեին, թե «Հայաստանը ունի՞ արդյոք բավականին քաղաքական պաշարներ, որպեսզի անցկացնի իրանական գազի տարանցիկի գաղափարը Հայաստանի տարածքով Վրաստան, Ուկրաինա եւ Եվրոպա հակառակ ռուսաստանյան «Գազպրոմի» դիրքորոշման, որը կարող է բարձրացնել Հայաստան ներմուծվող ռուսական գազի տարիֆները», նախարարը հիշեցրել է, որ կառուցվող գազամուղի տեխնիկական պարամետրերը հաշվարկված չեն տարանցիկ նպատակների համար: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով` եթե Հայաստանի առջեւ դրված լինի Իրանից Եվրոպա գազի տարանցիկի խնդիրը, ապա կարելի է կառուցվողին զուգահեռ եւս մեկ խողովակ անցկացնել: Նախարարն ընդգծել է, որ Իրան-Հայաստան գազամուղի հարցում Հայաստանի վրա որեւէ ուրիշ երկրի կողմից քաղաքական ճնշում չի գործադրվում: Նա նաեւ մեկնաբանել է այդ նախագծի հնարավոր ճակատագիրը իրանա-ամերիկյան հարաբերությունների սրման դեպքում` գտնելով նման կանխատեսումները ենթադրական: Հիշեցնենք, որ Իրան -Հայաստան գազամուղի շինարարության վերաբերյալ հիմնական պայմանագիրը ստորագրվել է ընթացիկ տարվա մայիսին Երեւանում: Փաստաթղթի համաձայն` գազամուղը շահագործման կհանձնվի 2007 թվականի հունվարի 1-ին: 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստան կներմուծի 36 մլրդ խորանարդ մետր բնական գազ` փոխարենը ստանալով էլեկտրաէներգիա: Նախագծի արժեքը կազմում է 200-250 մլն դոլար: Շինարարության առաջին փուլը նախատեսում է 100 կմ գազամուղի կառուցում Իրանի տարածքով եւ 41 կմ` Հայաստանի (Մեղրի-Քաջարան), ինչը թույլ կտա երկրին ստանալ 1,5 մլն խորանարդ մետր գազ ամեն օր: Քաջարանից Հայաստանի խորքը խողովակներ անցկացնող ընկերության հարցը դեռեւս լուծված չէ: Նախագծի այդ երկրորդ փուլը գնահատվում է 90 մլն դոլար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---