Սեպտեմբերի 25-ին Արցախի ֆուտբոլի հավաքականը կխաղա Աբխազիայի հետ

Սեպտեմբերի 25-ին Արցախի ֆուտբոլի հավաքականը կխաղա Աբխազիայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող ակումբների խաղացողներից ստեղծվել է Հայաստանի ազգային 2-րդ հավաքականը, որը կոչվում է Արցախի ազգային հավաքական :

Այս ընտրանին ընկերական հանդիպումներ կանցկացնի չճանաչված հանրապետությունների հավաքականների հետ: Արցախի հավաքական են հրավիրվել 22 ֆուտբոլիստ, որոնք Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաք են ունեցել և անցկացրել երկկողմանի հանդիպում:

Սեպտեմբերի 25-ին Արցախի հավաքականը կհյուրընկալվի Աբխազիայում, ուր ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի հավաքականի հետ: Իսկ մեկ ամիս անց արդեն Աբխազիայի ընտրանին պատասխան այցով կլինի Երևանում, հաղորդում է «Իմպուլս» ակումբի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---