ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԿԱՐՈՂ Է ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ուշադիր ծանոթացել է ԱՄՆ ՊետդեպարտամենտիՀայաստանում մարդու իրավունքների պաշտպանման ամենամյա զեկույցին, «Արմենպրեսս» գործակալությանը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով` զեկույցում հստակ նշվում է Հայաստանի կայուն անցումը շուկայական տնտեսության: Հ.Գասպարյանը ընդգծել է նաեւ, որ փաստաթղթում նշվում է նաեւ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացն ու թերությունները: «Չնայած այն բանին, որ զեկույցը չափազանցրած եւ միակողմանի բնույթ է կրում, նա կարող է հիմք ծառայել քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների ոլորտում զգալի առաջընթացի ձեռքբերման համար»,-եզրափակել է նա:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---