ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՍԵՐՏՈՐԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել Ուկրաինայի հետ ռազմական ոլորտում: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Հայաստանում Ուկրաինայի նոր ռազմական կցորդ Դմիտրի Նիկիտիշինի հետ հանդիպման ժամանակ: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նիկիտիշինին պաշտոնավարման անցնելու առիթով եւ հաջողություններ է մաղթել ծառայության մեջ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ուկրաինական հարաբերությունների ներկայիս մակարդակին եւ հեռանկարներին առնչվող հարցերին: Իր հերթին Նիկիտիշինը հավաստիացրել է, որ իր ուժերի ներածին չափով կնպաստի հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանը: Հանդիպմանը մասնակցել է Երեւանում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Տյագլոն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---