«Առավոտ». ՀՀԿ-ական մարզպետ. Եթե ձայն տաք ԲՀԿ-ին, Ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու

«Առավոտ».  ՀՀԿ-ական մարզպետ. Եթե ձայն տաք ԲՀԿ-ին, Ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու

PanARMENIAN.Net - «Առավոտ»-ը գրում է, որ Վայքի նորանշանակ մարզպետ, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղեկցում է Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածու առաջադրված, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանին:

«Մարզպետն իր ելույթներում խիստ քննադատության է ենթարկում իր նախորդին` Սերգեյ Բագրատյանին, ով ԲՀԿ-ն էր ներկայացնում:

«Եթե ձայն տաք ԲՀԿ-ին, Ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ փուչիկներ կկապեն վրան, իրենք` էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն ետևից կգան, դեմը կկանգնեն` կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»,- հանդիպումներից մեկի ժամանակ ասել է Էդգար Ղազարյանը:

«Առավոտի» հետ զրույցում մարզպետը հաստատել է, որ ոչ աշխատանքային ժամերին ինքն իսկապես ուղեկցում է Սիրեկան Բաբայանին: Հաստատեց նաև, որ քննադատական խոսքեր հնչեցրել է նախկին մարզպետի և ԲՀԿ-ի հասցեին. «Քննադատությունս էլ ոչ թե վերաբերում է անձնապես նախկին մարզպետին, այլ, ես այսպես եմ հիշում իմ ելույթներում, որ կոալիցիոն համաձայնագրով մեր մարզը ղեկավարելու իրավասությունը վերապահվել է ԲՀԿ-ին` շուրջ հինգ տարի: Այդ ընթացքում երկու տարբեր մարդիկ են եղել մարզպետներ: Ես համեմատության մեջ եմ դնում ԲՀԿ-ի կարգախոսը` «Միասին կառուցենք բարգավաճ երկիրը», իրականության հետ»,- գրում է «Առավոտը»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---