Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունն ամուր հիմքեր ունի

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունն ամուր հիմքեր ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունն ամուր հիմքեր ունի, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դևիդ Լիդինգթոնի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Նալբանդյանի խոսքով, բրիտանացի նախարարի այցելությունը Երևան լավ առիթ է երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար:

Նա հաղորդել է, որ Լիդնիգթոնի հետ հանդիպման ընթացքում քննարկել է «Արևելյան գործընկերության» շրջանակներում համագործակցությունը, ԼՂ հարցով բանակցային գործընթացում վերջին զարգացումները և այն վնասը, որը հասցրել է բանակցային գործընթացին Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---