Դեյվիդ Լիդինգթոն. Հայաստանը Մեծ Բրիտանիայի համար արժեքավոր և երկարաժամկետ գործընկեր է

Դեյվիդ Լիդինգթոն. Հայաստանը Մեծ Բրիտանիայի համար արժեքավոր և երկարաժամկետ գործընկեր է

PanARMENIAN.Net - «Հայաստանը Մեծ Բրիտանիայի համար արժեքավոր և երկարաժամկետ գործընկեր է»,-հայտարարել է ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լիդինգթոնը Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան գնահատում է համագործակցությունը «Արևելյան գործընկերության» շրջանկաներում և որ Լոնդոնում գտնում են, որ ցանկացած եվրոպական երկիր, որը համապատասխանում է չափանիշներին, կարող է դառնալ ԵՄ անդամ: Նա նշել է, որ գոհ է Հայաստանի առաջընթացից ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակում, ինչպես նաև Հայաստանի աջակցությունից ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերին Աֆղանստանում:

Բրիտանացի նախարարը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և ուրախ է, որ կարող է այստեղ նշել Հայաստանի ու Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:

Լիդինգթոնը գոհունակությամբ նշել է, որ անգլերեն լեզուն և մշակույթը գնահատվում են Հայաստանում և հայտնել է, որ այս տարի հայ ուսանողների ռեկորդային քանակ է մեկնել Մեծ Բրիտանիա: Նա հավելել է նաև, որ Հայաստանում բազմաթիվ բրիտանական ապրանքանիշերի առկայություն է նկատել և որ Բրիտանիան մտադիր է առևտրային առաքելություն բացել այստեղ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---