Աշխարհի երիտասարդական առաջնությունում հանդես կգան 6 հայ ծանրորդներ

Աշխարհի երիտասարդական առաջնությունում հանդես կգան 6 հայ ծանրորդներ

PanARMENIAN.Net - Սլովակիայի Կոշիցե քաղաքում սեպտեմբերի 16-22-ը ընթանում է երիտասարդների ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացնում են 6 ծանրորդներ:

Նրանցից առաջինը հանդես կգա Արամ Համբարձումյանը: Նա մինչև 56 կգ քաշային կարգում մրցագորգ դուրս կգա այսօր` սեպտեմբերի 18-ին:

Սեպտեմբերի 20-ին հանդես կգա Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր Վարդան Միլիտոսյանը (69 ք/կ), իսկ սեպտեմբերի 21-ին` Դավիթ Թաթոյանը և Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (77 ք/կ): ԵԱ բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը և Նարեկ Հովհաննիսյանը ելույթ կունենան սեպտեմբերի 22-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---