Արագածում տեղի կունենա skyrunning-ի առաջին մրցաշարը

Արագածում տեղի կունենա skyrunning-ի առաջին մրցաշարը

PanARMENIAN.Net - Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան «Գրանդ սպորտ» մարզահամալիրի աջակցությամբ սեպտեմբերի 22–23-ը Արագածում կանցկացնի «Հյուսիսային Խաչ» Հայաստանի skyrunning-ի (բառացի՝ երկնային վազք) առաջին մրցաշարը: Մրցաշարի նպատակը և խնդիրներն են՝ Հայաստանում skyrunning սպորտաձևի տարածումը, ուժեղագույն մարզիկների հայտնաբերումը և առողջ ապրելակերպի քարոզումը:

Մրցույթն անցկացվում է տղամարդկանց և կանանց շրջանում անհատական մրցաձևում ըստ տարիքային խմբերի՝ դատավորական ապահովմամբ։ Մրցաշարի մասնակիցները 3240 մետրից մեկնարկելով հատուկ դրոշակներով նշված երթուղիով, առավել կարճ ժամանակահատվածում փորձում են հասնել Արագածի հյուսիսային գագաթ: Հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով, թանկարժեք նվերներով, դրամական խոշոր պարգևներով։

Նշենք, որ մրցաշարի անցկացումն ողջունել են skyrunning-ի Միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարինո Ջակոմետտին (Marino Giacometti), Ռուսաստանի skyrunning-ի ասոցիացիայի նախագահ Եվգենի Կոլչանովը, հաղորդում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Skyrunning-ը, լինելով թեթև ատլետիկայի մարզաձև, սկիզբ է առել Եվրոպայում, որտեղ անցկացվում են բազմաթիվ մրցաշարեր: Սքայրանինգը դա լեռներում տեղաշարժման միջոց է ծովի մակարդակից երկու հազար մետրից ավել բարձրության վրա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---