Իսպանիայի առաջնությունը լուսաբանվելու է Youtube-ում

Իսպանիայի առաջնությունը լուսաբանվելու է Youtube-ում

PanARMENIAN.Net - Mediapro ընկերությունը, որը տիրապետում է Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղերի ցուցադրության իրավունքներին, եռամյա պայմանագիր է ստորագրել Youtube վիդեոհոսթինգի հետ: Դրա շնորհիվ բազմիաթիվ տեսանյութեր, որոնք նվիրված են իսպանական ֆուտբոլին, հրապարակվելու են այդտեղ:

Համաձայնագիրը վերաբերում է միայն Իսպանիայի գավաթին, առաջին և երկրորդ դիվիզիոնների գոլերին և մեկնաբանություններին, բացառությամբ` եզրափակիչ խաղի, թիմերի խաղացողների և մարզիչների հետ հարցազրույցների:

Բոլոր տեսանյութերը կներբեռնվեն Լա լիգա հատուկ հոսք` խաղի ավարտից 30 րոպե անց և հասանելի կլինեն համակարգիչներից, սմարթֆոններից և պլանշետներից օգտվողների համար:

Կոնտնետը հասանելի կլինի միայն իսպանացիների համար, իսկ տեսանյութերը հնարավոր չի լինի տեղադրել այլ կայքերում, հաղորդում է championat.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---