ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ ՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՈՉ ԷԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԳՏԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ժամանակը չի աշխատում ո՛չ Հայաստանի, ո՛չ Էլ Ադրբեջանի օգտին, այս մասին հայտարարել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից նախկին համանախագահ Նիկոլայ Գրիբկովը` մեկնաբանելով բանակցային գործընթացի ներկա վիճակը: Նրա խոսքերով` բանակցություններում ժամանակի կորուստը հեռացնում Է կողմերին հնարավոր խաղաղությունից եւ մեծացնում Է խնդրի մասշտաբը: «Հակամարտության լուծված չլինելու հետեւանքով Հայաստանը մի կողմ Է մնացել տնտեսական զարգացումից: Ինչ վերաբերում Է Ադրբեջանին, ապա այդ երկիրն ունի 1 մլն փախստականներ եւ օկուպացված տարածքներ»,- ասել Է Ն.Գրիբկովը: Ռուս դիվանագետը նաեւ մտահոգված Է, որ երկու երկրների նոր սերունդները թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ եւ ստեղծվում են «արմատական ուժեր»: Նրա կարծիքով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հետագա գործողություններում պետք Է հենվեն «հասարակական կարծիքի վրա, իսկ դրա համար երկու երկրներում իշխանություններն ու ընդդիմությունը պետք Է միավորվեն»: «Խնդրի լուծումը կախված Է կողմերից: Այդ իրականությունը տեսանելի Է նաեւ վերջին բանակցություններում»,- ասել է նա: Անդրադառնալով վերջին բանակցություններին` դիվանագետն ափսոսանքով նշել Է, որ հակամարտության կողմերը ոչ մի փոխզիջման չեն գնում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---