ԱԱԾ. Հայաստանում թալիբներ չկան

ԱԱԾ. Հայաստանում թալիբներ չկան

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն հերքում է լուրեն այն մասին, որ Հայաստան են ներթափանցել ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական գրոհայիններ: Ինչպես հայտնում ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը «Հայկական Ժամանակ» թերթում տպագրված այն լուրը, որ իբր ահաբեկիչ գրոհայիններ են ներթափանցել Հայաստան սուտ է և չի համապատասխանում իրականությանը: «Թերթը, ինչ-որ հետին և անհասկանալի նպատակներ հետապնդելով, չպետք է խեղաթյուրի մամուլի պատասխանատուի խոսքը: Երկրի կայունությունը ավելի թանկ է, քան ակնհայտ սուտ տեղեկատվություն հրապարակելը, որը միտված է միայն թերթի սպառումն ապահովելուն», -ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր,որ Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ: Թերթը գրել էր նաև, որ ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական այդ կազմակերպության գրոհայինների ներթափանցման մասին լուրը ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը չի հերքել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---