«Միկան» Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում ոչ ոքի է խաղացել «Իմպուլսի» հետ

«Միկան» Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում ոչ ոքի է խաղացել «Իմպուլսի»  հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի 2 հանդիպումները: «Միկան» սեփական հարկի տակ ոչ ոքի` 2:2, է խաղացել «Իմպուլսի» հետ:

Իսկ «Ուլիսը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության է հասել «Գանձասարի» նկատմամբ:

Տուրի մյուս խաղերում` սեպտեմբերի 22-ին, կհանդիպեն «Փյունիկն» ու «Բանանցը», «Շիրակն» ու «Արարատը»:

Այժմ մրցաշարային աղյուսակը 52 միավորով գլխավորում է «Միկան», «Շիրակը» 43 միավորով երկրորդն է, իսկ «Իմպուլսը» երրորդն է 38 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---