Տարոն Մարգարյանը ճանաչվել է տարվա լավագույն քաղաքապետ

Տարոն Մարգարյանը ճանաչվել է տարվա լավագույն քաղաքապետ

PanARMENIAN.Net - Համազգային վստահության խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ազգային մրցանակաբաշխության 2012 թվականի «Տարվա լավագույն հանրային ծառայող» անվանակարգում լավագույն քաղաքապետ է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Լավագույն քաղաքապետի մրցանակը Տարոն Մարգարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը:

Շնորհավորելով քաղաքապետին լավագույնը ճանաչվելու համար, Մուրադ Մուրադյանը ընդգծել է, որ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի զարգացման գործում ունեցած իր անուրանալի ներդրման և մայրաքաղաքի հանդեպ դրսևորած անմնացորդ սիրո շնորհիվ, հիրավի արժանի է այս գնահատանքին.

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վստահության և գնահատանքի համար, Մարգարյանն ընդգծել է, որ այս կոչումը որքան պատվաբեր, նույնքան էլ պարտավորեցնող է. «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է ճանաչվել լավագույն քաղաքապետ:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են կազմակերպված հարցումներին և նման պարտավորեցնող վստահություն են հայտնել: Ես վստահ եմ, որ բոլորս միասին շատ կարճ ժամանակում կապահովենք մեր քաղաքի գեղեցկությունը, մաքրությունն ու հարմարավետությունը»,- նշել է քաղաքապետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---