«Հայկական ժամանակ». Ինչու Պուտինը չայցելեց Հայաստան

«Հայկական ժամանակ». Ինչու Պուտինը չայցելեց Հայաստան

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Կրեմլից երեկ հրաժարվել են մեկնաբանել, թե ինչու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, որ, ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի, պետք է տեղի ունենար սեպտեմբերին, չի կայացել:

Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը զանգահարել է ՌԴ նախագահի մամուլի և տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Ցիբուլինին և, հիշատակելով Զատուլինի հայտարարությունը, հարցրել է. «Կարո՞ղ եք ասել, թե ինչու նախագահ Պուտինի այցը Հայաստան չի կայացել»: Պատասխանը եղել է հետևյալը. «Մենք չենք կարող ձեզ ոչինչ ասել, թե ինչու այցը չի կայացել»:

Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի մասին խոսվում էր դեռ մայիսի վերջից, անգամ ժամկետներ էին նշվում, սկզբում` սեպտեմբերի 7, հետո' 17: Ավելին, Զատուլինը հայտարարել էր, թե այցը պետական է, և դրա համար արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---