Շախմատի պրոֆեսիոնալների ասոցիացիան խորհուրդ է տալիս փոխել ժամանակի հսկողությունը ԱԱ խաղերում

Շախմատի պրոֆեսիոնալների ասոցիացիան խորհուրդ է տալիս փոխել ժամանակի հսկողությունը ԱԱ խաղերում

PanARMENIAN.Net - Շախմատի պրոֆեսիոնալների ասոցիացիան (ՇՊԱ) հարցում է անցկացրել աշխարհի 30 լավագույն գրոսմայստերների շրջանում դասական, արագ և կայծակնային շախմատում ժամանակի հսկողության թեմայի վերաբերյալ:

Պատասխանել են 28 շախմատիստներ, այդ թվում նաև Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վասիլի Իվանչուկը, Վլադիմիր Կրամնիկը: Հիմնվելով ստացած արդյունքների վրա՝ ասոցիացիան խորհուրդ է տալիս փոխել ժամանակի պաշտոնական հսկողությունը, որը կիրառվում է աշխարհի առաջնության մրցաշարերում և խաղերում, հավակնորդների խաղերում, Գրան պրիում՝ 100 րոպե 40 քայլ համար, հետո 50 րոպե 20 քայլի համար, հետո 15 րոպե, 30 վայրկյանի հավելումով յուրաքանչյուր քայլի համար, առաջինից սկսած:

Նաև նպատակահարմար է համարվում, որ արագ շախմատի աշխարհի առաջնությունում կիրառվի 25'+10" հսկողությունը՝ 25 մեկ պարտիայի համար յուրաքանչյուր արված քայլի համար 10 վայրկյան հավելումով, առաջինից սկսած: Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում կկիրառվի 3'+2" հսկողությունը, իսկ «Արմագեդդոնում» կկիրառվի 5'-4' տարբերակը (սպիտակների մոտ 5, սևերի մոտ՝ 4 րոպե, սպիտակներին միայն հաղթանակ է հարկավոր), հայտնում է chess-news.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---