ԵԽԽՎ նախագահ. Լեռնային Ղարաբաղի գծով ենթահանձնաժողովը սպառել է իրեն

ԵԽԽՎ նախագահ. Լեռնային Ղարաբաղի գծով ենթահանձնաժողովը սպառել է իրեն

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարքհարցեր:

Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը բարձր գնահատեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, քաղաքական դրական մթնոլորտը: Նահատկապես առանձնացրեց և հաջողված համարեց դատական համակարգում և ոստիկանությունում իրականացված բարեփոխումները: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրիկարգավորմանը` պարոն Մինյոնը շեշտեց, որ այն պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում: Նա առաջիկայումմտադիր է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Արտահայտելով իր տեսակետը` պարոն Մինյոնը կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ ԼՂ հարցովենթահանձնաժողովը չի արդարացնում իր գոյությունը և սպառել է իրեն:

ԵԽԽՎ նախագահի հետ համակարծիք էր նաև հանդիպմանը ներկա ԵԽԽՎ «Եվրոպական դեմոկրատներ» խմբի ղեկավար Բոբ Վալտերը:

Սաֆարովի դեպքի առնչությամբ ԵԽԽՎ նախագահը նշեց, որ ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խստորենդատապարտել է կատարվածը: Ըստ պարոն Մինյոնի` Բյուրոյի պահանջով ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում կքննարկվի Սաֆարովի դեպքը:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց ԵԽԽՎ նախագահին նրա հայտարարության համար: Հովիկ Աբրահամյանը ափսոսանք հայտնեց, որ իրադրությունը շարունակում էզարգանալ վտանգավոր ուղղությամբ և չնայած այն հանգամանքին, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտել է կատարվածը, Ադրբեջանում նոր թափ է առել այդմարդասպանի մեծարման և արդարացման գործընթացը: Նրա խոսքով` այլատյացության դրսևորումները կարող են վարակիչ լինել: Ըստ ԱԺ նախագահի` դա ոչ միայնՀայաստանի ու ԼՂ ժողովրդի խնդիրն է, այլև միջազգային հանրության: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԵԽԽՎ նախագահի մոտեցումը 1416 բանաձևով նախատեսվածԼՂ հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի առնչությամբ: «Դուք ԵԽԽՎ այն նախագահն եք, որ սթափ գնահատեցիք, թե ինչ վտանգ է պարունակում այն, և որժամանակավոր ենթահանձնաժողովը ոչ թե օգնելու էր մերձեցնել կողմերի դիրքորոշումը, այլ կդառնար նաև փոխադարձ մեղադրանքների նոր հարթակ»,-եզրափակեց ԱԺ նախագահը:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր ևս: Հովիկ Աբրահամյանը Ժան-Կլոդ Մինյոնին հրավիրեց պաշտոնական այց կատարել Հայաստան:

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ելույթով Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Օրվա ընթացքում նախատեսվում են նաև միշարք երկկողմ հանդիպումներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---