Մեքսիկան կմիանա ֆուտբոլի ԱԱ-2026 անցկացնելու իրավունքի համար պայքարին

Մեքսիկան կմիանա ֆուտբոլի ԱԱ-2026 անցկացնելու իրավունքի համար պայքարին

PanARMENIAN.Net - Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է պայքարի մեջ մտնել ԱԱ-2026 անցկացնելու իրավունքի համար: Մեքսիկան արդեն երկու անգամ ընդունել է համաշխարհային առաջնության եզրափակիչ մրցաշարը՝ 1970 և 1986 թվականներին: Այժմ Մեքսիկան կարող է դառնալ աշխարհի առաջին երկիրը, որը երեք առաջնություն կանցկացնի:

«Մեքսիկան արդեն եղել է ընդունող կողմ և մենք կաշխատենք ստանալ ևս մեկ մրցաշար անցկացնելու իրավունք: Ֆուտբոլային ենթակառուցվածքները Մեքսիկայում շարունակում են զարգանալ, դա կարող է թույլ տալ մեզ ընդունել համաշխարհային առաջնությունը»,-հայտարարել է ֆեդերացիայի նախագահ Խուստինո Կոմպեանը:

Ըստ մայրցամաքների ռոտացիայի 2026 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պետք է անցնի Հյուսիսային Ամերիկայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---