Ահմադինեժադ. Իսրայելը կանգնած է Իրանի միջուկային ծրագրի վտանգավորության մասին տեղեկությունները տարածելու ետևում

Ահմադինեժադ. Իսրայելը կանգնած է Իրանի միջուկային ծրագրի վտանգավորության մասին տեղեկությունները տարածելու ետևում

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը համոզված է, որ Իսրայելն է կանգնած այն տեղեկությունների տարածման ետևում, որոնց համաձայն իրանական միջուկային ծրագիրը սպառնում է տարածաշրջանի և աշխարհի անվտանգությանը, ինչպես նաև փորձում է ռազմական հակամարտություն սադրել:

«Սիոնիստներն ավանտյուրիստներ են: Նրանք փորձում են կեղծել փաստերը և, կարծում եմ, որ նրանք վստահ են իրենց հաղթանակի վրա: Ես միանգամայան համոզված եմ, որ նրանք փնտրում են իրենց և իրենց ռիսկային գործողությունների իրականացման համար նոր հնարավորություններ»,-հայտարարել է նա CNN-ին:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ահմադինեժադն ընդգծել է, որ Իսրայելի հարձակման դեպքում, Իրանը պաշտպանվելու է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---