ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ԱՆՑՅԱԼ ԴԱՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՀԱՅԵՐՆ ԱՊՐԵԼ ԵՆ ՄԻ ՌԵԺԻՄԻ ՕՐՈՔ, ՈՐԸ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԷՐ ՄԻԱՅՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

PanARMENIAN.Net - «Անցյալ դարի մեծ մասը հայերը ապրել են մի ռեժիմի օրոք, որը գոյատեւում էր միայն մարդու իրավունքների լիակատար բացակայության հաշվին»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հանդես գալով Ժնեւմ` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի 61-րդ նստաշրջանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Դրան նախորդող շրջանում մենք տխուր պատիվ ենք ունեցել լինելու անցյալ դարի առաջին Ցեղասպանության զոհերը, եւ անցյալ դարավերջին մենք դեռեւս շարունակում էինք պայքարել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների համար»,-նշել է նա: «Ազատության, հավասարության եւ եղբայրության գաղափարները Օսմանյան Թուրքիայում ազգային փոքրամասնություն կազմող հայերի համար մահապատժի պատճառ դարձան: Այդ ողբերգությունը վերապրած մարդիկ, որոնք ապրում են Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, ակնկալում են, որ այդ սկզբունքների ճանաչումը կհանգեցնի համաշխարհային հանրությանը այն բանի գիտակցմանն, որ հայերի հանդեպ Ցեղասպանություն է իրագործվել»,-հայտարարել է Վարդան Օսկանյանը: Մեկնաբանելով թուրքական կողմի կոչերը պատմական բանավեճ սկսելու վերաբերյալ` նախարարը հաստատել է երկխոսություն վարելու Հայաստանի պատրաստակամությունը: «Սակայն եկեք չշփոթենք երկու դիրքորոշում: Մեկը բանավեճ է պատմության մասին, մյուսը` քաղաքական քննարկումներ: Թուրքական կողմի կոչերը պատմական բանավեճ սկսելու վերաբերյալ ոչ այլ ինչ են, եթե ոչ ժամանակ շահելու միջոց»,-ընդգծել է նախարարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---