Կադետների ԵԱ հայ սամբիստները նվաճել են 2 բրոնզե մեդալ

Կադետների ԵԱ հայ սամբիստները նվաճել են 2 բրոնզե մեդալ

PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի հավաքականը սեպտեմբերի 21 24-ը Տալինում (Էստոնիա) մասնակցել է կադետների Եվրոպայի (15-16 տարեկան պատանիներ և աղջիկներ) 1-ին բաց առաջնությանը:

Հայ սամբիստներին հաջողվել է նվաճել երկու բրոնզե մեդալ: Պատվոհարթակի 3-րդ աստիճանին են կանգնել Սուրիկ Հակոբյանը (42 կգ) և Էռնեստ Հայրապետյանը (55 կգ), PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---