ԵԽ արդարադատության նախարարների համաժողովում Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է Սաֆարովի ապօրինի արտահանձնման հարցը

ԵԽ արդարադատության նախարարների համաժողովում  Հայաստանի պատվիրակությունը   բարձրացրել է  Սաֆարովի ապօրինի արտահանձնման հարցը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-21 Վիենայում անցկացված Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 31-րդ համաժողովի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը, թե իբր իրենք կանխել են հայաստանյան պատվիրակության փորձը անդրադառնալ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին, իրականությանը չի համապատասխանում: Նման քննարկում ընդհանրապես նախատեսված չէր և չէր էլ կարող լինել, քանի որ համաժողովի կազմակերպիչները խստագույնս պահպանում էին նախապես հաստատված օրակարգը և թեման: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից:

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 31-րդ համաժողովի թեման էր «Քաղաքային բռնություն, անչափահասները, որպես հանցագործ և զոհ» և համաժողովին մասնակցող բոլոր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների ելույթները բացառապես նշված թեմային են վերաբերել:

Նախարարությունից տեղեկացնում են, որ այդուամենայնիվ, առիթն օգտագործելով, ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալներ Գրիգոր Մուրադյանը և Եղիշե Կիրակոսյանը քարտուղարության միջոցով գրավոր հայտարարություն են հղել համաժողովի մասնակիցներին, որը վերաբերում էր Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը և ապա ներում շնորհելուն: Հայտարարությունում, մասնավորապես, նշված է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը խստորեն դատապարտում է Հունգարիային` Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և Ադրբեջանին՝ վերջինին ներում շնորհելու համար, քանի որ երկու պետություններն էլ այդպիսով խախտել են միջազգային իրավունքը, այդ թվում Եվրախորհրդի շրջանակներում իրենց պարտավորությունները, մասնավորապես Ստրասբուրգի՝ դատապարտյալ անձանց արտահնձնելու վերաբերյալ 1983 թվականի կոնվենիցան:

Իսկ համաժողովի աշխատանքների ավարտին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն իր ամփոփիչ ելույթում առաջարկել է ֆորումի շրջանակներում առաջիկայում քննարկման առարկա դարձնել այս թեման, որպեսզի ապագայում կանխվեն միջազգային իրավունքի նման խախտումները:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---