ՀԱԿ-ը ցանկանում է վերաբացել ԱԺ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակավոր հանձնաժողովը

ՀԱԿ-ը ցանկանում է վերաբացել ԱԺ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակավոր հանձնաժողովը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը մտադիր է վաղը կամ հաջորդ օրը ԱԺ պաշտոնական շրջանառության մեջ դնել 2008թ. մարտի 1-2 ողբերգական իրադարձությունների հետաքննության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման մասին առաջարկը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Ըստ նրա, հանձնաժողովի նպատակը կլինի պարզել 10 մարդու մահվան և շուրջ 100 հոգու բեկորային վնասվածքներ ստանալու հանգամանքները մարտյան իրադարձությունների ժամանակ:

Ջհանգիրյանը նշել է, որ հանձնաժողովը նախորդից կտարբերվի նրանով, որ պետք է գտնի սպանությունների կոնկրետ մեղավորներին, հնարավորություն տա տուժածներին և նրանց հարազատներին դիմել նյութական փոխհատուցման համար:

Նա նշել է, որ խանութների ու ավտոմեքենաների սեփականատերերն, որոնք, իբր, «տուժել են» այդ իրադարձություններին ժամանակ, վաղուց են փոխհատուցում ստացել, ի տարբերություն վիրավորների:

Ջհանգիրյանը հույս է հայտնել, որ այլ խորհրդարանական ուժեր ևս կսատարեն ՀԱԿ նախաձեռնությանը, այդ թվում նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները: «Դա յուրօրինակ տեստ կլինի, հասկանալու համար, թե իրականում ով է ցանկանում բացահայտել մարտի 1-ի իրադարձությունները»,-նշել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---