Հայաստան-Իտալիա խաղը կսպասարկի մրցավարների խորվաթական պատվիրակությունը

Հայաստան-Իտալիա խաղը կսպասարկի մրցավարների խորվաթական պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, 2014-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղը կսպասարկի մրցավարների խորվաթական պատվիրակությունը: Խաղի գլխավոր մրցավարը կլինի Մարիո Ստրախոնյան:

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում: B ընտրական խմբում աշխարհի փոխչեմպիոն Իտալիան չորս միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայկական թիմն ունի երեք միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը:

Իտալիայի հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---