«168 ժամ». Տեր-Պետրոսյանը առաջադրվելու մասին դեռ չի խոսում

«168 ժամ». Տեր-Պետրոսյանը առաջադրվելու մասին  դեռ չի խոսում

PanARMENIAN.Net - «168 ժամ»-ը գրում է, որ երեկ տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստ: Չնայած խորհրդի որոշ անդամների սպասումներին, որ նիստի ժամանակ կարող է քննարկվել առաջիկա հանրահավաքի անցկացման հարցը, և կարող են որոշվել կոնկրետ ժամկետներ, նիստի օրակարգում նման հարց դարձյալ չի ընդգրկվել:

Խորհրդի անդամներին հերթական անգամ տեղեկացրել են, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս որևէ որոշում չի կայացրել նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցի վերաբերյալ, և քանի դեռ նման որոշում չկա, հանրահավաքի հարցը մնում է անորոշ: «168 ժամ»-ի տեղեկություններով, նախօրեին էլ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակ, սակայն նա ևս իր առաջիկա պլանների մասին չի խոսել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---