Ձերբակալվել է սոցապ պետծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը

Ձերբակալվել է սոցապ պետծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը

PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, Խաչիկյանի հետ միասին ձերբակալվել են նաև Աշոտ Աբրահամյանն ու Հովհաննես Գրիգորյանը: Այս պահին Ոստիկանությունը մամլո հաղորդագրություն է պատրաստում:

ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի պաշտոնից Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի յուրացումներից հետո:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---