7  01.10.12 - ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անձեռնմխելիության քննարկումը Ազգային ժողովում

Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ ԲՀԿ պատգամավորները կքվեարկեն Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դեմ

Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ ԲՀԿ պատգամավորները կքվեարկեն Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դեմ

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ ԲՀԿ բոլոր պատգամավորները մեկ մարդու նման կքվեարկեն ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դեմ: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին ԲՀԿ խմբակցության խորհրդակցությունից առաջ:

Ինչ վերաբերվում է այդ հարցի շուրջ այլ խմբակցությունների դիրքորոշմանը, ապա, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, նա ծանոթ չէ դրանց հետ: «Ցանկացած պատգամավոր կքվեարկի իր խղճից ելնելով: Քվեարկությունը փակ է, և ես հուսով եմ, որ կհաղթի տրամաբանությունը»,- նշել է նա:

«Ներկայացված մեղադրանքները ոչ մի հիմք չունեն և իրենց մեջ պարունակում են ուղիղ քաղաքական ենթատեքստ»,- ասել է նա:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---