Վ.Օսկանյանը հայտարարել է, որ փոխանցել է իր ստացած գումարը «Սիվիլիթասի» հաշվին

Վ.Օսկանյանը հայտարարել է, որ փոխանցել է իր ստացած գումարը «Սիվիլիթասի» հաշվին

PanARMENIAN.Net - ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը խորհրդարանում նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է, որ շաբաթ երեկոյան արդեն փոխանցել է HUNTSMAN BUILDING PRODUCTS հիմնադրամի և Հանթսման ընտանիքի իրեն փոխանցած միջոցները «Սիվիլիթասի»հաշվին:

«Գումարը համարժեք է մայր գումարին, գումարած տոկոսները»,-ասել է նա:

Օսկանյանը նշել է, պատասխանելով դատախազի մեղադրանքներին, որ եթե Հանթսմանները ցանկանային, կարող էին ժամանակին ողջ գումարը փոխանցել «Սիվիլիթասի» հաշվին: Ըստ նրա, մինչ իր անձնական հաշվին Հանթսմանների դրամական փոխանցումը, նա տարբեր հաշիվներում ուներ 410 000 դոլար, որից 370 000 փոխանցել է այն հաշվին, որտեղ արդեն կային Հանթսմանի գումարները:

Ըստ ԱԳ փոխնախարարի, նրա ընտանիքը տասնամյակներ շարունակ ոսկերչությամբ է զբաղվել ու ադամանդներով, և Հայաստան տեղափոխվելուց ի վեր նա իր անձնական միջոցներից է օգտվել: «Հայաստանում ես բիզնեսով չեմ զբաղվել, ու իմ աչքը կուշտ է: Սա նույնիսկ փոթորիկ է ոչ թե մեկ բաժակ ջրում, այլ փոքրիկ մատնոցում»,-հայտարարել է Օսկանյանը՝ հավելելով, որ վայել չէ 10 տարի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած մարդուն նման հարցեր տալ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---