Ուգո Չավեսը կողմ կքվեարկեր Օբամայի վերընտրմանը, եթե Ամերկյայի քաղաքացի լիներ

Ուգո Չավեսը կողմ կքվեարկեր Օբամայի վերընտրմանը, եթե Ամերկյայի քաղաքացի լիներ

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ կողմ կքվեարկեր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերընտրմանը, եթե Ամերկյայի քաղաքացի լիներ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Agence France-Presse-ը:

Ինչպես Չավեսն է կարծում, Օբաման էլ իր հերթին կքվեարկեր վենեսուելական առաջնորդի վերընտրման օգտին, եթե մեծացած լիներ Կարակասի բանվորական թաղամասում:

«Վերջերս Օբաման բավականին խելամիտ և արդարացի մի բան ասաց. Վեմեսուելան ԱՄՆ շահերի համար սպառնալիք չի ներկայացնում»,-հիշեցրել է վենեսուելացի առաջնորդը, հավելելով, որ իր ամերիկացի գործընկերը «հաճելի տղա է»:

Նախագահների վերընտրման պարագայում, ԱՄՆ-ն և Վենեսուելան կարող էին սկսել նորմալ հարաբերությունների նոր փուլ, ընդգծել է Վենեսուելայի նախագահը: Վենեսուելայի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 7-ին, ԱՄՆ-ինը` նոյեմբերի 6-ին, հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---