Էստոնացի բժիշկները համընդհանուր գործադուլ են սկսել

Էստոնացի բժիշկները համընդհանուր գործադուլ են սկսել

PanARMENIAN.Net - Էստոնացի բժիշկները, որոնք պահանջում են 20 տոկոսով բարձրացնել իրենց և մոտ 40 տոկոսով` բուժքույրերի և բուժանձնակազմի աշխատավարձը, հոկտեմբերի 1-ին համընդհանուր գործադուլ են սկսել:

Առողջապահության նախարարության գործառույթներ կատարող Էստոնիայի Հիվանադանոցների խորհրդի կասսան, փորձելով կանխել գործադուլը, վերջերս որոշում կայացրեց հաջորդ տարվանից բժիշկների աշխատավարձը բարձրացնել 3, իսկ բուժքույրերին ու բուժանձնակազմինը` 6 տոկոսով:

Սակայն բժիշկներն այդ առաջարկությանը կասկածամտորեն են վերաբերել: Երկուշաբթի օրը կդադարեցվի ամբուլատոր բուժումը Տալինի և երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Տարտուի հիվանդանոցներում: Եթե գործադուլը հասնի մաքսիմալ չափերի, ապա կդադարեցվի պլանային բուժումը Տալինում, Տարտուում, Կուրեսսաարում և այլ քաղաքներում:

Աշխատելու են միայն շտապ օգնության և անհապաղ բուժօգնության բաժանմունքները, բուժօգնություն է տրամադրվելու մինչև 18 տարեկան երեխաներին, հղի կանանց, օնկոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---