Ուկրաինայի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը դարձել է Ուկրաինայի Հայերի միության գավաթակիր

Ուկրաինայի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը դարձել է Ուկրաինայի Հայերի միության գավաթակիր

PanARMENIAN.Net - Կիևում ավարտվել է Ուկրաինայի Հայերի միության գավաթի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային առաջնությունը:

Մրցաշարին մասնակցում էին աշխարհի 12 երկրների սպորտային թիմեր:

Ինչպես վստահեցնում է Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, տարեց տարի առաջնությունը նոր թափ է ստանալու:

Արդեն հաջորդ տարի մրցաշարը պետք է ներառվի FILA-ի օրացույցում, իսկ մասնակիցների թիվը կավելանա մի քանի անգամ:

Ուկրաինայի հավաքականը դարձել է է Ուկրաինայի Հայերի կիության գավաթակիր: Ուկրաինացի մարզիկներն ունեն 4 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:

Ինչպես հայտարարել է Շատվորյանը, առաջին մրցաշարի հաջողությունը նոր ձգտումների է նախատրամադրում: «Ինձ հատկապես հաճելի է լսել մեր առաջանության մասին դրական արձագանքներ, մենք փորձում էինք իսկական սպորտային տոն կազմակերպել, և, դատելով մասնագետների գնահատականներից, մեզ դա հաջողվեց»,-Շատվորյանի խոսքը հաղորդում է analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---