ՄԻՋԻՆ ՈՒՐԱԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵՆ, ԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Միջին Ուրալն ու Հայաստանը պետք է ավելի կառուցողական համագործակցություն ծավալեն, զարգացնելով ոչ միայն առեւտրատնտեսական կապերը, սակայն գործակցելով օրենսդրական հարթության շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Սվերդլովսկի մարզի Օրենսդրական ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յուրի Օսինցեվը որն Երեւան է այցելել Սվերդլովսկի մարզի կառավարության պատվիրակության կազմում, հաղորդում է Իտար-տասսը: «Մենք հանդիպել ենք Հայաստանի Ազգային Ժողովի ներկայացուցիչների հետ, լավ եւ արդյունավետ շփումներ ենք ունեցել,-ասել է Յու.Օսինցեվը:-Արդյունքում, մենք դիմել ենք Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին պատասխան այցով Սվերդլովսկի մարզ այցելելու հրավերով: Եվ մեզ, եւ նրանց նման շփումները օգտակար կլինեն»: Մարզային սենատի նախագահի խոսքերով, նման միջխորհրդարանական շփումները թույլ են տալիս փոխանակել ամեն լավը, հատկապես հաշվի առնելով, որ եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում բարեփոխումներ են ընթանում: «Հայաստանը, օրինակ, հետաքրքիր է մեզ ԲԿՏ-ի բարեփոխման տեսակետից: Նրանք անցել են այսպես կոչված «շոկային տերապիաի»` անցել են կոմունալ ծառայությունների 100-տոկոսանոց վճարմանը,-ասել է Յու.Օսինցեվը:- Դա այն է, ինչ մեզ դեռ սպասում է: Հայաստանին հետաքրքիր է մեր փորձը տեղական ինքնակառավարման բարեփոխումների առումով»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---