«Ժառանգությունը» կբոյկոտի Վ.Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը

«Ժառանգությունը» կբոյկոտի Վ.Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը

PanARMENIAN.Net - «Ժառանագություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ խմբակցությունը կսատարի Վարդան Օսկանյանին և կբոյկոտի Վ.Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քվեարկությունը:

Հակոբյանը հորդորել է քաղաքական մեծամասնությանը հետ կանչել Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ առաջարկը, քանի որ դա վնասում է ինչպես խորհրդարանի, այնպես էլ երկրի հեղինակությանը:

«Ստացվում է, որ մենք 10 տարի մեր արտաքին քաղաքականությունը վստահել ենք ֆինանսական մախինատորի»,-ասել է նա:

Հակոբյանը նշել է նաև, որ խորհրդարանում արդեն ավանդույթ է դարձել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը՝ հիշեցնելով, որ դա տեղի ունեցավ ոչ միայն 2008թ. մարտին, այլ նաև 1996թ. սեպտեմբերի 26-ին, երբ իրեն, Վազգեն Մանուկյանին, Պարույր Հայրիկյանին, Շավարշ Քոչարյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից այն դեպքում, երբ նրանց մեղադրում էին մահապատիժ ենթադրող հոդվածներով:

Ըստ նրա, եթե 1996 թվականին մեծմասնությունը «հաճույքով նրանց մահվան չուղարկեր, չէր լինի 2008թ. մարտի քվեարկությունը, և եթե ԲՀԿ-ն չսատարեր 2008թ. մարտի 1-ի գործով մեղադրվողներին անձեռնմխելիությունից զրկելուն, այժմ չէր խնդրի, որ ընտրությունները բոյկոտվեն՝ պաշտպանելու համար Վարդան Օսկանյանին»:

Երեկվանից Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Վարդան Օսկանյանին փողերի լվացման փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---