Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ հնարավոր են միջնորդություններ նաև ՀՀԿ պատգամավորների հարցով

Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ հնարավոր են միջնորդություններ նաև ՀՀԿ պատգամավորների հարցով

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ հնարավոր են միջնորդություններ այլ պատգամավորներին, այդ թվում նաև ՀՀԿ-ի, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: Ինչ վերաբերվում է ԲՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի գործին, ապա նա հայտարարել է, որ համաձայն չէ որոշ հայտարարությունների հետ այն մասին, որ «մենք հանձնում ենք մարդկանց»:

Նրա խոսքով, կա օրենքով հաստատված կարգ, և ԱԺ խոսնակները պարտավոր են հետևել դրան: Ինչ վերաբերվում է Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ նա իրեն խաբված է զգում Հովիկ Աբրահամյանի կողմից, ապա վերջինս ասել է, որ նա երբեք ոչ ոքի չի խաբել:

Նա նաև հերքել է լուրերն այն մասին, որ Օսկանյանը չի իմացել, որ Հովիկ Աբրահամյանի հետ իր հանդիպմանը ներկա կլինի նաև գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Լրագրողների հարցին այն մասին, թե անձամբ նա ինչ կարծիք ունի Օսկանյանի գործի մասին, մեղավոր է նա, թե ոչ, Աբրահամյանը պատասխանել է, որ նա չի ղեկավարվում տպավորություններով, այլ միայն պետության և ժողովրդի շահերով:

Տվյալ պահին Հայաստանի խորհրդարանում սկսվել է Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի շուրջ քվեարկությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---