«Առավոտ». «Ազատ դեմոկրատները» ճիշտ չեն հասկացել Րաֆֆի Հովհաննիսյանի ասածները

«Առավոտ». «Ազատ դեմոկրատները» ճիշտ չեն հասկացել Րաֆֆի Հովհաննիսյանի ասածները

PanARMENIAN.Net - «Առավոտ»-ը գրում է, որ «Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի ասածներին, թե չի բացառվում, որ «Ազատ դեմոկրատները» «Ժառանգությունից» անկախ գործունեություն վարի, «Առավոտ»-ին ասաց, որ «Ի սկզբանե չէի տեսնում, որ այս երկու կուսակցությունների համագործակցությունը կբերի դրական արդյունք: Հաշվի առնելով այն տարբերությունները՝ և՛ մարդկային ռեսուրսների, և՛ անցած ճանապարհի մասով, այսքան արագ միավորումը իր հիմքում չունի այնպիսի հարաբերություններ ու իրար հանդեպ վստահություն, որ բերի այնպիսի դրական արդյունքների»:

Տիկին Ալավերդյանի համար իրարից անկախ գործունեությունը ավելի սպասելի էր. «Քան թե տեսնեի նոր ու ուժեղ թիմ, որը պատվով կրում է ընդդիմադիր խմբի պարտականություններն ու պատիվը»: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե խորհրդարանի ընտրություններից հետո երկու ուժերի առաջնորդները պետք է հրաժարվեին մանդատից և այս կապակցությամբ «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հերքմանը, տիկին Ալավերդյանն ասաց, թե պարոն Հովհաննիսյանը մի բան է ասել, «Ազատ դեմոկրատները» այլ բան է հասկացել. «Բացարձակապես չեմ կասկածում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հասկացել է իր ասածը և իր ստացած պատասխանն այդպես, իսկ «Ազատ դեմոկրատները» հասկացել է ուրիշ ձև»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---