Ռուբեն Հակոբյանը խոստովանել է, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև «որոշակի հարցեր» կան

Ռուբեն Հակոբյանը խոստովանել է, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև «որոշակի հարցեր» կան

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խոստովանել է, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև որոշակի խնդիրներ կան: Խորհրդարանում ճեպազրույցում նա հայտարարել է, որ կուսակցությունների միջև լուրջ հակասություններ չկան, այլ կան ընդամենը որոշակի հարցեր, որոնք կպարզաբանվեն և կհարթվեն «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի` Հայաստան վերադառնալուց հետո, ով այժմ գտնվում է արտասահմանում: «Ինչ վերաբերվում է հարաբերություններին, ապա այստեղ կան որոշակի հարցեր, և այդ հարցերին բացատրություն կտրվի Քոքոբելյանի վերադարձից հետո»,- նշել է նա:

Հակոբյանը նաև անդրադարձել է երկու կուսակցությունների առաջնորդների միջև պայմանավորվածության թեմային, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատից հրաժարվի, Քոքոբելյանի նույնպես կհրաժարվի իր մանդատից, ինչպես նաև «Ազատ դեմոկրատների» հայտարարությանը, որ նման պայմանավորվածություն չի եղել: Նրա խոսքով, ավելի լավ կլինի, որպեսզի այդ հարցին պատասխանեն կուսակցության առաջին դեմքերը:

Հակոբյանը նաև հաղորդել է, որ հավանաբար մինչև հոկտեմբերի 10-ը Թևան Պողոսյանը կստանա իր պատգամավորական մանդատը և կկարողանա ձեռնամուխ լինել աշխատանքին խորհրդարանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---