Նախագահն ընդունել է Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի նախագահին

Նախագահն ընդունել է Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի նախագահին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենին:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայթյունը, հանրապետության ղեկավարը կարևորել է խորհրդարանական ձևաչափով այցելությունները՝ որպես բարեկամ երկրների և ժողովուրդների միջև փոխճանաչողության բարձրացմանն ու բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլ:

Նման այցելությունները, Նախագահի համոզմամբ, նպաստում են նաև միջազգային ասպարեզում Հարավային Կովկասի մասին օբյեկտիվ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և բազմաբնույթ համագործակցությունը երկկողմ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու լայն հնարավորություններ են ստեղծում: Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենը նշել է, որ իր գործընկերների հետ այսուհետ ևս ջանքեր կգործադրի ամենատարբեր ոլորտներում Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցությունը խթանելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---