Ուելի Լոենբերգեր. Հունգարիայի կատարածն անընդունելի է, իսկ Ադրբեջանինը՝ զազրելի

Ուելի Լոենբերգեր. Հունգարիայի կատարածն անընդունելի է, իսկ Ադրբեջանինը՝ զազրելի

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Ուելի Լոենբերգերն իր կարծիքն է ներկայացրել Ռամիլ Սաֆարովի գործի մասին: «Հունգարիայի իշխանությունների որոշումն անընդունելի է, իսկ Ադրբեջանինը՝ զազրելի»,-հայտարարել է նա լրագրողներին Հայաստանի խորհրդարանում:

Ուելի Լոենբերգերը նշել է, որ ինքը և խմբի մյուս անդամները հանդես են եկել այս հարցի շուրջ, ուղերձ են հղել իրենց կառավարությանը, բողոքի նոտա Շվեյցարիայում Հունգարիայի դեսպանատանը, ինչպես նաև մասնակցել են Շվեյցարիայի հայ համայնքի կազմակերպած բողոքի ակցիային:

Ըստ պատգամավորի, ապագայում կանխելու համար նման դեպքերը, հարկավոր է, որ բոլոր կառավարությունները հստակ դիրքորոշում ունենան այդ հարցում: «Իսկ նման դիրքորոշում նրանք կորդեգրեն միայն խորհրդարանների ու ժողովրդների ճնշման տակ»,-ասել է նա:

«Հակառակ դեպքում դա կարող է դրդել Ադրբեջանի պես երկրներին էլ ավելի հեռուն գնացող հանցագործությունների՝ հիմնվելով համաշխարհային հանրության թողտվության վրա, և ուժեղ զգալով իրեն նավթի ու գազի հաշվին», հավելել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---