Էդվարդ Նալբանդյանը Հայաստան- ԵՄ հարաբերություններն է քննարկել ԵՄ երկրների դեսպանների հետ

Էդվարդ Նալբանդյանը Հայաստան- ԵՄ հարաբերություններն է քննարկել ԵՄ երկրների դեսպանների հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպմանը հանգամանալից մտքերի փոխանակում տեղի է ունեցել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակներում ընթացող բանակցությունների և իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են Ասոցացման օրակարգի ձևավորման հարցին: Երկուստեք գոհունակություն է հայտնվել Հայաստան- ԵՄ հարաբերություններում գրանցված առաջընթացի կապակցությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանը, քննարկվել է միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---