Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից ռևանշ-մենամարտը կկայանա 2013թ մարտին

Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից ռևանշ-մենամարտը կկայանա 2013թ մարտին

PanARMENIAN.Net - «Հաջորդ տարի մարտին պատասխան-մենամարտ կանցկացնեմ Արթուր Աբրահամի հետ: Այդ մենամարտը կրկին կկայանա Բեռլինում, միևնույն արենայում»,-ասել է WBО վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը:

Օգոստոսին Աբրահամն ու Շտիգլիցը Բեռլինում մենամարտ էին անցկացրել, ինչից հետո հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ էր տարել և նվաճել WBО գոտին:

«Աբրահամի հետ մենամարտը հավասար էր, կարծում եմ, որ չեմ պարտվել »,-Շտիգլիցի խոսքը հաղորդում է boxnews.com.ua-ն:

Դեկտեմբերի 15-ին Աբրահամը կանցկացնի տիտղոսի առաջին պաշտպանությունը: Աբրահամի ապագա մրցակցի անունը առայժմ չի հաղորդվում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---