Դ. Ջամալյան. Ադրբեջանն ի վիճակի չէ մոտ ապագայում լայնածավալ պատերազմ սկսել

Դ. Ջամալյան. Ադրբեջանն ի վիճակի չէ մոտ ապագայում լայնածավալ պատերազմ սկսել

PanARMENIAN.Net - Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը չի հավատում, որ մոտ ապագայում պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել: «Ադրբեջանը չի կարող այժմ, իր այսօրվա ներուժով, արագ ու հեշտ հաղթանակի հավակնել: Հետևաբար, ես իրական չեմ համարում մեծ պատերազմի սպառնալիքը տեսանելի հեռանկարում»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

«Ուրիշ բան, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և մենք ժողովրդին իրողությունը պետք է ներկայացնենք, իսկ այլ հարց է, արդյոք այդ ջանքերը արդյունք տվել են»,-ասել է նա:

Փորձագետը նաև անդրադարձել է պատերազմի վերսկսման հավանականությանը հայկական կողմը պատասխան գործողությունների դեպքում, եթե Ադրբեջանը ինչ-որ բան ձեռնարկի Ստեփանակերտ թռչող քաղավիացիայի դեմ: Ըստ նրա, նույնիսկ հայկական կողմի ցավոտ պատասխան հարվածների դեպքում, Ադրբեջանը պատերազմ չի սկսի՝ հաշվի առնելով նրա անպատրաստ լինելը լայնածավալ պատերազմին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---