ՎՐԱՍՏԱՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԹՌԻՉՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ` ԻՐ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ

PanARMENIAN.Net - Վրաստանը թույլ չի տվել ռուսաստանյան հեռա-ռադիոլակացիոն հայտնաբերման A-50 ինքնաթիռի թռիչքը Հայաստան իր օդային տարածքով: Այս մասին, ինչպես հաղորդում է Իտար-Տասս գործակալությունը, տեղեկացրել է ՌԴ ՌՕՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Բորիս Չելցովը: «A-50 ինքնաթիռը, որը ԱՊՀ ՌՕՈՒ այսօր սկսված հրամանատարական շտաբային մարզումների շրջանակներում Հայաստանի տարածքից պետք է լուծեր նշանակետերի հետախուզման եւ ինքնաթիռների կողմից նշանառման տակ վերցնելու խնդիրներ, դա անում է Հյուսիսկովկասյան տարածաշրջանի օդային տարածքում»,- տեղեկացրել է գեներալը: Նա նշել է, որ «զորավարժություններում ներգրավված են 56 ինքնաթիռ եւ մեկ ուղղաթիռ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---