Իտալիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի ավագի թևկապը կկրի Ռոման Բերեզովսկին11 հոկտեմբերի 2012 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի հավաքականի խաղից առաջ Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ թիմի տրամադրությունը բարձր է ու սա մեծ տոն է բոլոր ֆուտբոլասերների համար: «Մենք կորուստներ ունենք, բայց մնացած տղաները լավ պատրաստված են: Արթուր Սարկիսովի վնասվածքը լուրջ չէր ու հիմա լավ է զգում իրեն»,- նշեց Մինասյանը: Մասնագետը խոստովանեց, որ միշտ հետևել է Իտալիայի խաղերին, սակայն էլ ավելի մեծ ուշադրություն է դարձրել, երբ վերջինս նույն խմբում է ընդգրկվել Հայաստանի հետ: «Իտալիան տակտիկապես լավ ֆուտբոլ է ցույց տալիս: Սակայն այսօրվա հավաքականը տարբերվում է, ու կարծում եմ, որ Պրանդելլին տակտիկապես գրագետ մարզիչներից մեկն է, որը տարբեր սխեմաներով է խաղում»,- ավելացրեց Մինասյանը: Նա ընդգծեց, որ չնայած իտալական թիմը գրեթե թույլ կողմ չունի, բայց իրենք կփորձեն օգտագործել բացթողումները. «Իտալիան ավելի պաշտպանողական թիմ է, սակայն վերջին ժամանակներում սկսել է հարձակողական ֆուտբոլ ցուցադրել»: Հայաստան-Իտալիա աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 21:00 է: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |