«Մեծ սաղավարտի» եզրափակչում Լևոն Արոնյանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը

«Մեծ սաղավարտի» եզրափակչում Լևոն Արոնյանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Բիլբաոյում շարունակվում է Մեծ սաղավարտի շախմատի եզրափակիչը: 8-րդ տուրի բոլոր պարտիաները ոչ ոքի են ավարտվել: Լևոն Արոնյանը միավորներ է կիսել Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի, Վիշվանաթան Անանդը` Ֆաբիանո Կարուանայի, Սերգեյ Կարյակինը` Կարլսենի հետ:

Այս տուրից հետո Կարլսենն առաջ է անցել Կարուանայից և 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կարուանան ևս ունի 13 միավոր և զբաղցենում է 2-րդ հորիզոնականը: Արոնյանը 10 միավորով 3-րդն է: 9-րդ տուրում Արոնյանը կհանդիպի Կարուանային, Կարյակինը` Պոնսին, Կարլսենը` Անանդին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---