Մարիո Բալոտելլին բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ խաղը մրսածության պատճառով

Մարիո Բալոտելլին բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ խաղը մրսածության պատճառով

PanARMENIAN.Net - Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ խաղը, որը կկայանա այսօր «Հրազդան» մարզադաշտում:

Բալոտելլին խաղից մեկ օր առաջ մրսել է, և գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին նրա փոխարեն հայտավորել է Սեբաստյան Ջովինկոյին:

Ինչպես հաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հետ հանդիպմանը դաշտ դուրս կգան Ջանլուիջի Բուֆֆոնը, Կրիստիան Մաջոն, Լեոնարդո Բոնուչչին, Անդրեա Բարցալյին, Դոմենիկո Կրիշիտոն, Անդրեա Պիրլոն, Դանիելե Դե Ռոսսին, Կլաուդիո Մարկիզիոն, Ռիկարդո Մոնտոլիվոն, Պաբլո Օսվալդոն և Ջովինկոն: Հայաստան-Իտալիա խաղը կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---